Քադաֆիի դուստրը պահանջել է հետաքննել հոր մահվան պատճառները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 15, 2011 10:47

Աիշա Քադաֆին նամակ է ուղարկել  Հաագայի Միջազգային քրեական դատարան` պնդելով անհապաղ հետաքննել հոր և եղբոր գերեվարման ու մահվան պայմանները: Նամակը դեկտեմբերի 14-ին  Հաագա է ուղարկվել Աիշայի անունով` փաստաբանի միջոցով: Նամակում նա հայտնում է, որ իր հարազատները գազանաբար սպանվել են, ապա հրապարակայնորեն ցուցադրվել են նրանց դիակները, ինչը հակասում է Իսլամի օրենքներին: «Զոհված հարազատների  ողջ աշխարհով մեկ հեռարձակված պատկերները իմ հաճախորդին հանգեցրել են ծանր սթրեսի: Մինչ օրս ՄՔԴ-ն չի տեղեկացրել  Քադաֆիի ընտանիքին նրա զոհվելու պատճառները հետաքննելու մասին»,-ասել է Աիշայի փաստաբան Նիք Քաուֆմանը:

Մինչ օրս պարզ չեն  օպերացիայի պայմանները: Ապստամբները հայտարարել են, որ Քադաֆին պատահաբար է սպանվել` ձերբակալման ժամանակ, սակայն ողջ աշխարհով մեկ տարածված կադրերում երևում է, թե ինչպես են  զինվորները ծաղրում վիրավոր գնդապետին:

 

Դիտվել է 1446 անգամ:
Print Friendly

Leave a Reply