Google-ը թողարկել է Chrome 16-ը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 15, 2011 7:20

Ինտերնետ-հսկա Google-ը ներկայացրել է իր Chrome բրաուզերի 16-րդ տարբերակը:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, հիմնական նորարարությունը ինտերնետ-օգտագործողների մի քանի աքաունթների աջակցությունն է: Օգտագործողներն այսուհետ կարող են Google-ի իրենց էջից տվյալները փոխանցել Chrome եւ սինխրոնիզացնել կարգավորումները: Chrome 16-ը հնարավորություն է տալիս մի քանի աքաունթներ միացնել իրար:

Նշենք, որ Google դրամական փոխհատուցում է խոստացել այն ինտերնետ-օգտագործողներին, ովքեր լուրջ թերություններ կգտնեն. այս անգամ վճարվել է 6 հազար դոլար:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ շաբաթ առաջ Accuvant Labs-ը Google Chrome-ը ճանաչել է ամենաանվտանգ բրաուզերը:

NEWS.am

 

Դիտվել է 1484 անգամ:
Print Friendly

Leave a Reply