Պարզվել է՝ սեխը նվազեցնում են սթրեսը

Օրվա լուր | | September 18, 2009 15:01

10Եվրոպացի գիտնականները հայտնաբերել են սեխի զարմանալի հատկություններ. դրա օգտագործումը մարդկանց մոտ նվազեցնում է սթրեսը. այդ մասին հաղորդել է լոնդոնյան «Դեյլի էքսպրես» թերթը` վկայակոչելով գիտնական Մարի Անն Միլեզիի գլխավորությամբ ֆրանսիացի մի խումբ դեղագործների կատարած նորագույն հետազոտությունները:

Ավանդաբար Ասիայում սեխն ավելի բարձր է գնահատվել մյուս պտուղներից և համարվել «դրախտային պտուղ»:

Այժմ գիտնականները պարզել են, որ սեխն օժտված Է նյարդային համակարգը հանգստացնելու, մարդուն խաղաղեցնելու ու նույնիսկ կյանքից բավարարվածության զգացում առաջացնելու ընդունակությամբ: Դրա պատճառը սեխի մեջ հակաօքսիդանտների բարձր պարունակությունն է, որոնք նպաստում են բորբոքային պրոցեսների նվազեցմանը:

Ավելին, գիտական կոլեկտիվը պարզել է, որ սեխի գործածումը կարող է մարդու մոտ թուլացնել ֆիզիկական ցավի զգացողությունը:

Դիտվել է 1198 անգամ:
Print Friendly

Leave a Reply