Պեկինում մոլոգարի հարձակումից երկու մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 18, 2009 14:47

PekinՊեկինի կենտրոնում մոլագարի (մանյակ) հարձակումից երկու մարդ է զոհվել. այս մասին գրում է չինական «Սինհուա» լրատվական գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել տուրիստական ամենից բանուկ փողոցներից մեկում, որը հարում է Թյանանմեյն հրապարակին: Սառը զենքով զինված մոլագար տղամարդը հարձակվել է անցորդների վրա. մի քանի մարդ ստացել են մարմնական տաբեր վնասվածքներ և հոսպիտալացվել են, իսկ անվտանգության երկու ծառայակից տեղում մահացել են:

Ոստիկանները կարողացել են ձերբակալել հանցագործին: Մոլագարի անձը պարզված է. 46-ամյա Չժան Դձայնֆեյն ապրում է Գիրին քաղաքում:

Դիտվել է 1223 անգամ:
Print Friendly

Leave a Reply