Թափառող շների ոչնչացումը բերում է նրանց ագրեսիվացման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 14, 2011 17:37

«Թափառող շների դեմ պայքարի» ծրագրով Երեւանում 2006-2011թթ. 35 հազար շուն ստերջացվել է, 100 հազարը` սատկեցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Փրո փոուզ» կենդանիների բարեկեցության ԲԿ-ի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը:

Նրա խոսքով`վերջին տարիների ընթացքում պետական բյուջեից տարեկան 180 միլիոն ՀՀ դրամ հատկացվում է «Յունիգրաֆ-իքս» ՍՊԸ-ին «Թափառող շների դեմ պայքարի» ծրագրի իրականացման համար:

«Մեր պահանջն է քաղաքապետարանին, որպեսզի նրանք ոչ թե ոչնչացնեն թափառող շներին, այլ ստերջացնեն, քանի որ թափառող կենդանիների ոչնչացումը ոչ միայն չի լուծում նրանց խնդիրները, այլեւ հանգեցնում է գլխաքանակի ավելացմանն ու տեսակի ագրեսիվացմանը»,-ասաց նա:

«Դինգո» կենդանասեր կամավորների թիմի ղեկավար Օվսաննա Հովսեփյանն ասաց, որ կամավորների թիմը վերջին ութամսյա ժամանակահատվածում որդեգրել է 200 շուն, 100-ից ավելիին էլ բուժել է:

«Մենք աշխատում ենք միմիայն նվիրատվությունների հիմնա վրա: Ուրախալի փաստ է, որ  փողոցային շան ձագուկներ որդեգրողների թիվը գնալով աճում է: Վերջին ութ ամսվա տվյալներով 220 շների են որդեգրել»,-ասաց նա:

Հայաստանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անդամ պետութուն է: Այս երկու միջազգային կառույցները 1998թ.-ից ի վեր թափառող կենդանիների գլխաքանակի վերաբերյալ խորհրդատվական զեկույցներում եւ հանձնարարականներում հատուկ ընդգծում են զանգվածային ոչնչացման ոչ միայն անարդյունավետությունը, այլեւ հակազդեցությունը հիմնախնդրի լուծման վրա:

 

Դիտվել է 1499 անգամ:
Print Friendly

Leave a Reply