Time ամսագիրը Թուրքիայի վարչապետին «տարվա մարդ» է ճանաչել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2011 16:37

Ամերիկյան Time ամսագրի ընթերցողները քվեարկել են «տարվա մարդ» անվանակարգի համար, որի արդյունքներով այդ կոչմանն է արժանացել Թուրքիայի վարչապետ Էրդողանը:

Ամերիկացիներն Էրդողանին համարում են «իսլամական ժողովրդավարության կրողը»: Նրանք կարծում են, որ Էրդողանը փայլուն դիվանագետ է: Դրան, ըստ երևույթին,  նպաստել է այն փաստը, որ Թուրքիայում տնտեսական աճի ամենաարագ տեմպն է գրանցվել  ողջ աշխարհում: Սակայն  շատերն էլ նրա դեմ են քվեարկել, այդ թվում նաև քրդերը: Նրանք կոչ են արել նույնիսկ Էրդողանին  ձայն չտալ:

Time-ն արդեն արդեն 80 տարի «տարվա մարդ» է ընտրում: 2010-ին այդ կոչմանն է արժանացել  Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

 

Դիտվել է 1617 անգամ:
Print Friendly

Leave a Reply