Լյեժեի ահաբեկչի տանը կնոջ դիակ են գտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2011 14:40

Դեկտեմբերի 13-ին Լյեժեում ահաբեկչություն կատարած Նորդին Ամրանի տան խուզարկության ժամանակ  ոստիկանները կնոջ դիակ են հայտնաբերել: Գտնվածը   հարևանի տան 45-ամյա  հավաքարարուհու դին է, գրում է  Sud Presse-ը:

Սպանությունը կատարվել է երեքշաբթի առավոտյան: Ամրանին նկատել է կնոջը, երբ վերջինը անցել է իր դռան կողքով և հրավիրել է ներս`ասելով, որ մտադիր է նրան աշխատանք առաջարկել: Դրանից հետո սպանել է կնոջը իր բնակարանում: Դատաբժշկական փորձագետները պարզում են,  թե նա բռնաբարել է արդյոք կնոջը:

Բացի դրանից,  քննիչները պարզել են , որ սպանության նախօրեին Ամրանին իր կնոջ անունով գումար է փոխանցել, գրում է  le Soir-ը:

Վերջին տվյալներով ,  Լյեժեի կենտրոնում   տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ է դարձել վեց մարդ` ներառյալ ահաբեկիչը: 123 մարդ տուժել է :

Հանցագործը նռնակներ է նետել ավտոբուսի կանգառի ուղղությամբ և կրակել անցորդների վրա: Ոստիկանությունը դեռևս չի պարզել Ամրանիի դրդապատճառը:

2008թ. Արմանիին դատապարտել են մոտ հինգ տարվա ազատազրկման մարիխուանա աճեցնելու և զենք պահելու համար, բայց 2010թ.պայմանական,  ժամկետից շուտ ազատել են:

 

Դիտվել է 1453 անգամ:
Print Friendly

Leave a Reply