Ծանր հանցագործություն և պաշտոնական կեղծիք կատարող հետախուզվողներին բռնել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 14, 2011 14:34

Դեկտեմբերի 13-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները  Ս. Տարոնցու փողոցի թիվ 2 շենքի մոտից բերման են  ենթարկել Արարատի մարզի 16-ամյա մի բնակչի, որը նոյեմբերի 14-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության Սևանի անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 51-ամյա մի կին, որը դեկտեմբերի 12-ից հետախուզվում էր պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 18.35-ին, ոստիկանները Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի շենքերից մեկից բերման են ենթարկել 22-ամյա  մի երիտասարդի, որը նոյեմբերի 3-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով:

 

Դիտվել է 1245 անգամ:
Print Friendly

Leave a Reply