Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինիի հետ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | December 14, 2011 13:00

Երկուստեք կարևորվել է խորհրդարանական կապերի ամրապնդումը, որին, կողմերի համոզմամբ, զգալիորեն կնպաստեն ակտիվ շփումներն ու փոխայցելությունները:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինին միջխորհրդարանական կապերի ամրապնդման համատեքստում քաղաքականից բացի կարևորել են նաև համագործակցության տնտեսական և մշակութային բաղադրիչները: Զրուցակիցների կարծիքով, պատմամշակութային ամուր հիմքի վրա խարխսված երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների միջև հարաբերությունների առավել խորացման ու զարգացման լավ հիմքեր կարող են դառնալ:

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ փոխգործակցության կոնկրետ քայլեր իրականացնելու համար: Սերժ Սարգսյանը և Ջանֆրանկո Ֆինին նշել են նաև, որ միմյանց նկատմամբ փոխադարձ ջերմ վերաբերմունք տածող հայ և իտալացի ժողովուրդների բազմաթիվ ընդհանրությունների շարքում առանձնանում է նաև սփյուռքի առկայությունը:

Հռոմում Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միլիորիի հետ:

Զրուցակիցներն ընդգծել են նման պարբերական շփումների ու քննարկումների կարևորությունը, որոնք նպաստում են Հայաստանի և ԵԱՀԿ-ի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և Հայաստանի ազգային ժողովի միջև համագործակցության խորացմանը:

Երկուստեք կարևորվել է նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵԱՀԿ-ի աջակցությունը:

Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վենետիկ:

 

Դիտվել է 834 անգամ:
Print Friendly

Leave a Reply