Պաղեստինյան ժողովրդի հետ համերաշխության զանգվածային ցույցեր՝ Իրանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 18, 2009 14:43

IranԱյսօր Իրանում պաղեստինյան ժողովրդի հետ համերաշխության զանգվածային ցույցեր են տեղի ունենում: Դրանք անցկացվում են Երուսաղեմի միջազգային օրվա շրջանակներում, որը 80-ականների սկզբին հիմնվել Է Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնին:

Թեհրանում մարդկանց շարասյուները շարժվում են յոթ երթուղով և պետք Է միանան Թեհրանի համալսարանում, որտեղ տեղի կունենա ավանդական ուրբաթօրյա աղոթք: Ցուցարարները տանում են Իրանի, Պաղեստինի, շիաների «Հըզբոլլահ» շարժման դրոշները, իմամ Խոմեյնիի և Իրանի ներկայիս ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի դիմանկարները: Պարբերաբար հնչում Է վերջին երեք տասնամյակներում Իրանի համար ավանդական դարձած «Մահ Իսրայելին» կարգախոսը:

«BBC»-ն գրում է, որ ցուցարաների և ոստիկանությանմիջև բախումներ են սկսվել. ձերբակալվել են ցուցարաներից մի քանիսը, ովքեր ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյին Մուսավիրին ի պաշտպանություն վանկարկումներ են արել:

Դիտվել է 1934 անգամ:
Print Friendly

Leave a Reply