Կինը ամուսնուն դանակով հարվածել է ամուսնալուծության պատճառով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 14, 2011 13:50
Դեկտեմբերի 13-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից  ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա մի տղամարդ, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ոստիկանները պարզել են, որ տղամարդուն տանը, ամուսնալուծության հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է կինը:
Ձեռնարկվում են միջոցառումներ կնոջը  հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 1524 անգամ:
Print Friendly

Leave a Reply