ՀՅԴ ներկայացուցիչը մասնակցել է «Արդար Ռուսաստան՚» կուսակցության համագումարին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 14, 2011 13:46

Դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «Արդար Ռուսաստան՚» կուսակցության համագումարը« որը հրավիրվել է ՌԴ նախագահի թեկնածու առաջադրելու օրակարգով£

«Արդար Ռուսաստան՚»նախ ամփոփել է դումայական ընտրությունների արդյունքները« ինչի համաձայն կուսակցությունը համարյա կրկնապատկել է իր ցուցանիշը` 13,2 տոկոսով զբաղեցնելով երրորդ տեղը՝ ստանալով 64 մանդատ: Հարկ է նշել« որ ՌԴ Պետական Դումայի ընտրություններում “Արդար Ռուսաստան՚ցուցակում ընդգրկված էին ամենաշատ թվով հայեր:Նրանցից ընտրվել է Հովհաննես Օհանյանը« ով վայր է դնելու Դաշնային Խորհրդի անդամի իր լիազորությունները և խորհրդարանական գործունեությունը շարունակելու է Դումայի կազմում: Նա այս գումարման Դումայում միակ հայն է հանդիսանում:

Հաջորդ տարի մարտին տեղի ունենալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար համագումարը առաջադրել է կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի թեկնածությունը: Իր ծրագրային ելույթում նա հայտարարել է« որ զարգանալու համար Ռուսաստանը պետք է այլընտրանքի, իսկ քաղաքացիները` իրական ընտրության հնարավորություն ունենան:

Համագումարին հյուրի կարգավիճակով մասնակցել է ՀՅԴ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Յուրի Նավոյանը:

Կուսակցության ղեկավարությանը և համագումարի պատգամավորներին  ողջույնի ուղերձ  է հղել ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը« ուր մասնավորապես ասվում է.«ՙՍոցիալ-դեմոկրատական կուսակցության դիրքերի ամրապնդումը« անշուշտ« նպաստում է Ռուսաստանում քաղաքական համակարգի զարգացմանը և համապատասխանաբար` ռուսաստանյան հասարակության հրատապ խնդիրների լուծմանը: Այն նաև դրական ազդեցություն է թողնում ԱՊՀ տարածքում սոցիալ-դեմոկրատական սկզբունքների ամրագրման վրա: Վստահ ենք« որ հետագայում ևս Դաշնակցության  և «Արդար Ռուսաստան՚»հարաբերությունները ինչպես երկկողմանի միջկուսակցական մակարդակում« այնպես էլ Սոցինտերնի շրջանակում կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների  և միջազգային սոցիալիստական շարժման զարգացմանը:»


Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply