6 մլն. դրամ հափշտակած գումարը վերադարձրել է և գրավով ազատ արձակվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 14, 2011 13:16

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնում շարունակվում է Վանաձոր քաղաքի փոստային բաժանմունքի պետի կողմից կենսաթոշակների եւ նպաստի գումարներից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 2011թ. դեկտեմբերի 12-ին «Հայփոստ» ՓԲ ընկերության Վանաձորի թիվ 2015 փոստային բաժանմունքի պետ Մ. Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նա մեղադրվում է յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 6 մլն. դրամ հափշտակելու մեջ:

Նախաքննության ընթացքում Մ. Գեւորգյանը  ամբողջությամբ վերականգնել է «Հայփոստ» ՓԲ ընկերությանը պատճառված գույքային վնասը:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի միջնորդությունը եւ Մ. Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:

Միաժամանակ դատարանը բավարարել է նաեւ Մ. Գեւորգյանի պաշտպանի` դատարան ներկայացրած միջնորդությունը, եւ կալանքը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով` գրավով:

Դիտվել է 1071 անգամ:
Print Friendly

Leave a Reply