Սեյրան Օհանյանը կմասնակցի Բելառուսում ՀԱՊԿ զորավարժության ակտիվ փուլին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 18, 2009 14:37

ds1ՀԱՊԿ շրջանակներում 2009թ. նախատեսված է առաջին համատեղ համալիր զորավարժության անցկացում` անդամ պետությունների օպերատիվ խմբերի, ՀԱՊԿ քարտուղարության, միացյալ շտաբի, զինվորական ստորաբաժանումների և օպերատիվ արձագանքման օպերատիվ ուժերի (ՕԱՀՈՒ) հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ, որը կիրականացվի երեք փուլով:

Առաջին փուլն անց է կացվել Մոսկվայում ՀԱՊԿ միացյալ շտաբի բազայի վրա` օգոստոսի 25-28-ը, որտեղ ՀՀ ՊՆից մասնակցել է 5 հոգուց բաղկացաց օպերատիվ խումբը, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ ոստիկանությունից, արտակարգ իրավիճակների նախարարությունից և ազգային անվտանգության ծառայությունից:

Երկրորդ փուլը կանցկացվի Բելառուսի Հանրապետությունում` Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի օպերատիվ ռազմավարական «Զապադ-2009» զորավարժության տեսքով, սեպտեմբերի 26-29-ը` «Հավաքական անվտանգության ԱրևելաԵվրոպական տարածաշրջանում ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ռազմական ստորաբաժանումների կիրառման կազմակերպում» թեմայով:

ՀՀ պաշտպանության նախարարությունը չի պլանավորում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունը զորավարժության երկրորդ փուլին:

Բելառուսի պաշտպանության նախարար գեներալնդապետ Լ.Մալցևի հրավերով, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատվավոր հյուրի կարգավիճակով սեպտեմբերի 29-ին կմասնակցի զորավարժության ակտիվ փուլին:

Դիտվել է 1533 անգամ:
Print Friendly

Leave a Reply