Իրանի նախագահ Ահմադինեժադի վրա կոշիկ նետողը գործազուրկ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2011 12:08

Զավեշտալի դեպք է պատահել դեկտեմբերի 12-ին: Իրանի նախագահ Ահմադինեժադը երկրի հյուսիսում գտնվող Սարի քաղաքում կառավարական ծրագրի շրջանակներում 17 000 տան բացման կապակցությամբ  խոսքով է հանդես եկել: Նրա ելույթին քաղաքի հարյուրավոր մարդիկ էին հետևում, որոնց թվում նաև չարագործը:

Ականատեսների խոսքով, միջին տարիքի տղամարդը  մի կերպ հասել է  առաջին դիրքեր ու իր կոշիկը նետել բեմ` ուղիղ նախագահի վրա ու հետն էլ պետության ֆինանսական քաղաքականության ու գործազրկության  դեմ լոզունգներ  գոչել` մեղադրելով նախագահին աշխատատեղերի բացակայության համար:

Սակայն, նրա ճարպկությունն անբավարար էր.  կոշիկը թռել է նախագահի կողքով և դիպել նրա ետևում գտնվող բաներին:

Կարգազանցի վրա իսկույն հարձակվել են նախագահի կողմնակիցներն ու մի լավ ծեծել նրան: Տեղ հասած ոստիկանությունը մի կերպ կարողացել է բորբոքված ամբոխի ձեռքից ազատել անհաջողակին: Ինչպես հետո են պարզել, տղամարդը մեկ տարի է, ինչ գործազուրկ է ու նույնքան ժամանակ էլ զրկվել է  նպաստից: Մի քանի տարի առաջ նա լոլիկ է նետել Սիրիա  այցելած  իսլամական հանրապետության նախկին նախագահ Խատամիի վրա:

 

Դիտվել է 1190 անգամ:
Print Friendly

Leave a Reply