Մեկնարկել է ֆուտբոլի Եվրալիգայի մրցաշարի խմբային փուլը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 18, 2009 14:27
Մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի երկրորդ ամենախոշոր` Եվրալիգայի մրցաշարի խմբային փուլը: Ռումինական «Տիմիշոարան», որի կազմում խաղում են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արտավազդ և Արման Քարամյանները, Ամստերդամում 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը տեղի «Այաքսի» հետ: Այս թիմերն ընդգրկված են A խմբում: Արտավազդն ակտիվորեն մասնակցեց ողջ խաղին, իսկ Արմանը որակազրկման պատճառով բաց թողեց հանդիպումը:
Բելառուսի «ԲԱՏԷ»-ն (I խումբ), որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հովհաննես Գոհարյանը, արտագնա խաղում մրցեց Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ: Գոհարյանը խաղընկերոջը փոխարինեց 56-րդ րոպեին, սակայն չկարողացավ օգնել իր թիմին խուսափել պարտությունից: Տանտերերը հաղթեցին 2:0 հաշվով:






Facebook
Tweet This
Email This Post
