Աճառյան փողոցում 2 մեքենաներ են բախվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 14, 2011 11:27

Դեկտեմբերի 13-ին`ժամը 09.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում (Առինջ գյուղի հատված) տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ,ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 15 ՍԼ 188 պետհմարանիշի (վարորդ` Ռ.Մեհրաբյան) և «ՀԱՍ» տաքսի ծառայությանը պատկանող «Շկոդա» մակնիշի Տ 3348 պետհմարանիշի (վարորդ`Կ.Արզումանյան) ավտոմեքենաները, ինչից «Օպել Վեկտրա»-ի ուղևոր Տ.Սաղաթելյանը ոտքի վնասվածքով տեղափոխվել է Երևան քաղաքի «Սբ.Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

Դիտվել է 1182 անգամ:
Print Friendly

Leave a Reply