Բելգիայում ահաբեկչության զոհ է դարձել 5, վիրավորվել 123 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2011 11:23

5 մարդ զոհվել ու 123-ն էլ վիրավորվել են բելգիական Լյեժե քաղաքում կատարված ահաբեկչության հետևանքով: Վիրավորներից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Քաղաքի կենտրոնում անցորդների վրա կրակել ու նռնակներեն պայթեցրել: Ինքը` ահաբեկիչը,  նույնպես զոհվել է: Իշխանությունների կարծիքով, 33-ամյա Նորդին Ամրանին միայնակ է գործել: Նա  արդեն դատված եղել  է մարիխուանա աճեցնելու, զենք պահելու համար: Այս տարի նա  նույն հոդվածներով կրկին հայտնվել է ոստիկանության  տեսադաշտում: Իշխանությունները կարծում են, որ դա ահաբեկչություն չէ, ոչ էլ բողոք դատական պրոցեսի դեմ:

Լյեժե է ժամանել Բելգիայի ներքին գործերի նախարարը, թագավոր Ալբերտ  II-ը, թագուհի Պաոլան, ու վերջերս ընտրված վարչապետ Էլիո դի Ռուպոն: Ներկայումս քաղաքի կենտրոնը շրջափակված է:

 

Դիտվել է 1199 անգամ:
Print Friendly

Leave a Reply