Առնանդամը մեծացնելու ցանկությունը դարձավ մահվան պատճառ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2011 11:11

Նյու Ջերսի նահանգում դատական իշխանությունները ոչ միտումնավոր սպանության համար  մեղադրանք են առաջադրել  մի կնոջ: Կինը սիլիկոն է ներարկել տղամարդու առնանդամ: 22-ամյա երիտասարդը, որը կամեցել է մեծացնել  «իր արժանապատվության»  չափսերը, մահացել է ներարկման հաջորդ օրը: Դատաբժշկական փորձաքննությունը եզրակացրել է, որ երիտասարդը մահացել է սիլիկոնով արյունատար անոթների խցանման պատճառով:

Կասիա Ռիվյերան նախնական լսումների ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել: Մարզային դատարանը նրան հսկողության տակ է վերցրել` մինչ 75 հազար դոլար գրավավճար մուծելը:

Կինը մեղադրվում է անօրինական բժշկական գործունեությամբ զբաղվելու ու անզգուշության հետևանքով սպանություն կատարելու մեջ: Ոստիկանությունն այժմ  պարզում է, թե  արդյոք կինը նման ներարկումներ  էլի կատարել է, թե ոչ:

 

Դիտվել է 2170 անգամ:
Print Friendly

Leave a Reply