Հայաստանում ինտերնետն արգելափակած տատիկի մասին պատմությունը` 2011թ. ամենահետաքրքիր իրադարձությունների շարքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 14, 2011 11:20

Վրաստանի 75-ամյա բնակչուհու պատմությունը, ով անջատել էր համացանցի մուտքը  ոչ միայն  իր երկրում, այլ հարեւան Հայաստանում, ընդգրկվել է France-Presse  գործակալության` 2011թ. ամենահետաքրքիր եւ ամնածիծաղաշարժ պատմությունների շարքում:

Ներկայացնում ենք  այդ ցուցակում ընդգրկված մի քանի պատմություններ,  որոնք հրապարակել է «The Asian Age» կայքը.

-Սիցիլիայում մի կին, ով հետաձգել է կայանման համար տուգանքի վճարումը, շոկի մեջ է հայտնվել, երբ  բացել է ծրարն  ու տեսել, որ տուգանքը հասել է … 32 000 եվրոյի` ներառյալ տոկոսները: Պարզվել է, որ աշխատակիցը, խախտման տարեթվի` 2008 թ-ի փոխարեն 208 է մուտքագրել, իսկ մնացածն արդեն արել է համակարգիչը:

-Ֆրանսիայի կառավարության անդամներից Էրիկ Բեսոնը  «Twitter»-ում «խառնել էր» անձնական եւ հասարակական  միկրոհաղորդագրությունները. «Երբ վերդառնամ տուն, կգնամ հոգնած քնելու: Քե՞զ հետ», -հարցրել էր Բեսոնը: Նախարարի այս հարցումն ստացել էր ավելի քան  14 հազ. մարդ:

– Չիլի կատարած այցի ժամանակ Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը չէր կարողացել անտարբեր անցնել գեղեցիկ գրիչի կողքով, որը նրա առջեւ դրված էր սեղանին: Տեսանյութում, որը համացանցային հիթ է դարձել, հստակ երեւում է, թե ինչպես է նա աննկատ կերպով թաքցնում գրիչը ծոցագրպանում:

-Իսրայելում ռադիոունկնդիրները լսել են, թե ինչպես է երկրի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հարզացազրույց տալիս առանց տնից դուրս գալու: Հենց հարցազրույցն ավարտվել էր, նրանք շատ պարզ լսել էին զուգարանի ջրի հոսքի աղմուկը:

News.am

 

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply