Նոր Գվինեայում գրանցվել են 7,3 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 14, 2011 10:55

Այսօր Նոր Գվինեայի արևելքում տեղի է ունեցել 7,3 մագնիտուդով երկրաշարժ: ԱՄՆ երկրաբանական ծառայությունից հայտնում են, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Քերեմ քաղաքից 123 կմ հյուսիս-արևելք` 127 կմ խորության վրա:

Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան: ԱՄՆ երկրաբանական կենտրոնի տվյալների համաձայն,  ցունամիի վտանգ նույնպես չկա:

 

Դիտվել է 1565 անգամ:
Print Friendly

Leave a Reply