Մինսկում տեղի կունենա ԱՊՀ երկրների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի նիստը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 18, 2009 14:18

g_imagephp1Սեպտեմբերի 21-22-ը Մինսկում տեղի ունեցող ԱՊՀ երկրների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի նիստին կքննարկվեն միգրացիոն հոսքերի կարգավորման արդյունավետությունը բարձրացնելու, միգրացիայի ոլորտում համագործակցության երկրների միջև երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր իրացնելու նպատակով տեղեկատվության անհատույց փոխանակմանը վերաբերող հարցեր:

Կքնարկվի նաև միգրացիայի ոլորտի հիմնական վիճակագրական ցուցանիշների նախագիծը, որն արդեն պատրաստված է և հիմնականում համաձայնեցված: Առաջիկա նիստում փաստաթղթի նախագիծը կլրամշակվի ԱՊՀ մասնակից պետություններից ստացված դիտողությունների և առաջարկությունների հաշվառմամբ:

Նիստում քննարկվելու է նաև ԱՊՀ մասնակից պետություններում աշխատանքի մեկնած միգրանտների հետ կապված հարցերը կարգավորելու ընդհանուր սկզբունքների ու մեխանիզմների նախագիծը:

Դիտվել է 1360 անգամ:
Print Friendly

Leave a Reply