Ըստ Արմեն Հարությունյանի` ԱԺ Մարտի 1-ի հանձնաժողովի զեկույցը միակողմանի է մասնավոր դրույթներում, օբյեկտիվ` ընդհանուրում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 18, 2009 13:25

mhm43765-copy«Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովն իր զեկույցում փորձել է սկզբից մինչև վերջ խնայել դատախազությանը,- գնահատելով ԱԺ հանձնաժողոցի զեկույցը` այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը,- Դատախազությունը խոստացել էր, որ կբացահայտվեն խոշտանգումների դեպքերը, սակայն մինչև օրս արդյունք չկա»:

Հարությունյանն ասում է, որ զեկույցում պահպանված չէ հավասարակշռությունը. բացասական օրինակները բերված են միայն ընդդիմությունից:

Զեկույցի բացթողումներից է, ըստ Հարությունյանի, որ խոսք չկա նաև այն մասին, որ արտակարգ դրությունը հիմնականում տարածվեց ընդդիմադիր ԶԼՄ-ների վրա:

Հարությունյանն ասում է, որ շատ մեղմ վերաբերմունք են դրսևորել նաև 10 մահվան դեպքերի նկատմամբ. «Հիմնականում խոսում են ոստիկանությունից, հատուկ քննչական ծառայությունից, որքանով որ չէին կարող չխոսել, դատախազությունից խոսք անգամ չկա: Չեն անդրադարձել քննիչների աղաղակող խախտումներին: Դատավարությունների վկաների հետ կապված ևս լուրջ ակնարկ չկա»:

Սակայն օմբուդսմենն ասում է, որ զեկույցն ունի նաև դրական կողմեր. «միակողմանի լինելով մասնավոր դրույթներում` օբյեկտիվ են եղել ընդհանուրում: Հանձնաժողովը փաստում է, որ ստեղծված իրավիճակի պատճառները եղել են համակարգային, ինստիտուցիոնալ, այսինքն` փակ արտոնյալների խավ, իշխանության գերկենտրոնացում և այլն»: Ըստ Հարությունյանի` համակարգային պատճառների հիմնական մեղավորը իշխանություններն են:

Պատճառահետևանքային կապի տեսակետից, ինչպես նշեց Հարությունյանը, շեշտադրումները զեկույցում ճիշտ են դրված:

Նա նաև կարևորեց մոնիտորինգի հանձնաժողովի ստեղծումը, որը թույլ կտա վերահսկել ստեղծված իրավիճակից դուրս գալուն ուղղված միջոցառումները:

«Մարտի 1-ի էջն այս զեկույցով ոչ փակում ենք, ոչ բացում, կարող ենք միայն դասեր քաղել կամ չքաղել»,- ասում է Հարությունյանը:

Դիտվել է 1328 անգամ:
Print Friendly

Leave a Reply