Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հանրապետական կենտրոնական հավաքակայան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 13, 2011 18:50


Աշնանային զորակոչի ընթացքին և իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 13-ին այցել է հանրապետական կենտրոնական հավաքակայան:

Հավաքակայանում պաշտպանության նախարարը զրուցել է զորակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, ֆիզիկական կոփվածությամբ, կրթությամբ և մաղթել բարի ծառայություն:

Այնուհետև պաշտպանության նախարարը զրուցել է ազգային բանակ զորակոչվող երիտասարդների ծնողների հետ և պատասխանել նրանց հարցերին: Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել զորակոչիկների ծնողներին` հայրենիքի պաշտպաններ դաստիարակելու համար:

 

 

 

Դիտվել է 1109 անգամ:
Print Friendly

Leave a Reply