Մահմուդ Ահմադինեժադ. «մենք միջուկային զենքի ոչ մի կարիք չունենք»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 18, 2009 13:55

iranpres220806_423x600Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հինգշաբթի «ԷնԲիՍի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ իր երկիրը միջուկային զենքի տիրելու անհրաժեշտություն չունի եւ երբեք չի հրաժարվի ատոմային Էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու իրավունքից:

«Մեզ միջուկային զենք հարկավոր չԷ: Մենք բնավ դրա կարիքը չունենք: Աշխարհում իրադրությունը փոխվում Է հօգուտ մեր գաղափարների»,- ասել է Իրանի ղեկավարը:

Ահմադինեժադը հավաստիացրել Է, որ Իրանն իր տարածքում ուրանի հարստացումը դիտում Է միայն ատոմային Էներգիայի խաղաղ օգտագործման հարթությունում եւ երբեք չի դադարեցնի այդ գործունեությունն Արեւմուտքի կամքը կատարելու նպատակով:

Դիտվել է 1803 անգամ:
Print Friendly

Leave a Reply