Բելգիական Լեժայում ահաբեկչություն է իրականացվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 13, 2011 18:07

Բելգիական Լեժա քաղաքի կենտրոնում ահաբեկչություն է իրականացվել, հաղորդում է  Reuters-ը: Հանցագործները ձեռքի նռնակներ են նետել ավտոբուսի կանգառի ուղղությամբ`Սեն -Լամբեր հրապարակի վրա և կրակել  այնտեղ կանգնած  մարդկանց վրա:

Զոհվել է  երկու մարդ և տասը վիրավորվել: Ականատեսները հաղորդում են , որ լսել են առնվազն չորս պայթյուն: Ոստիկանությունը և հրշեջները շրջափակել էին դեպքի վայրը: Այդտեղ են  եկել տասը շտապ օգնության մեքենաներ:

Le Soir-ի տեղեկություններով  ահաբեկչությունը երեք մարդ  է կատարել: Չճշտված տվյալների համաձայն,  նրանցից մեկը ահաբեկչության ժամանակ սպանվել է : Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել երկրորդին : Հիմա նրանք փնտրում են երրորդ հարձակվողին: Հետախուզություն են կատարում նաև ոստիկանական ուղղաթիռով: Ականատեսները հայտնել են , որ տեսել են հարձակվողների մեջ 40 տարեկան տղամարդու:

Ահաբեկչության մասին առաջին հաղորդումը եղել է տեղական ժամանակով   12:30-ին : Բելգիական տեղեկատվական   Belga գործակալությունը հաղորդում է , որ դեպքից մեկ ժամ հետո քաղաքի կենտրոնում դեռ կրակոցներ էին լսվում:

Բելգիայի արտակարգ իրավիճակների Կենտրոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ դեռ հատուկ միջոցառումներ չեն նախաձեռնել կատարվածի հետ կապված: Նա ասել է, որ այժմ տեղեկություններ են հավաքում, որոնց հիման վրա որոշումներ կկայացնեն:

 

Դիտվել է 1082 անգամ:
Print Friendly

Leave a Reply