ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմինֆո» լրատվական գործակալության հարցին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 13, 2011 17:00

Հարց: Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` «ուշ թե շուտ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպական պետությանը բնորոշ ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում» խոսքին ի պատասխան Թուրքիայի Եվրամիության հարցերով պետնախարարի արձագանքն առ այն, որ ոչ ոք չի կարող թուրքերին ծնկի բերել:

Պատասխան: Նմանատիպ արձագանքը, այն էլ Եվրամիության հետ ինտեգրացման համար պատասխանատու պաշտոնյայի շուրթերից, ապացույցն է այն ցավալի իրողության, որ այսօրվա Թուրքիան դեռեւս չունի եվրոպական երկրին բնորոշ ղեկավարություն, եւ որոշ թուրք պաշտոնյաներ ոչ թե ժամանակակից եվրոպական արժեհամակարգի կրողն են, այլ մնում են Օսմանյան կայսրության մարդատյաց մտածելակերպի ժառանգորդը:

 

Դիտվել է 905 անգամ:
Print Friendly

Leave a Reply