Բակո Սահակյանը Ռոբերտ Նազարյանին պարգեւատրել է”Երախտագիտություն” մեդալով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 13, 2011 16:26

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի խումբ անդամների` կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:
Բակո Սահակյանը մեր հանրապետության տնտեսության եւ սոցիալական ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար Ռոբերտ Նազարյանին պարգեւատրել է “Երախտագիտություն” մեդալով:
Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:

Դիտվել է 1135 անգամ:
Print Friendly

Leave a Reply