ՊԵԿ-ին հողամաս կտան «Դիլիջան» ազգային պարկից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 13, 2011 14:16

«Դիլիջան» ազգային պարկի մի հատված` 22.5 հա-ի չափով, կտրվի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին` սեմինարների, վերապատրաստումների ու հանգստի կազմակերպման նպատակով: Այդ մասին նախապատրաստվել է կառավարության որոշման նախագիծ, որը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կներկայացնի կառավարության դեկտեմբերի 15-ի նիստում:

Տեղամասը գտնվում է Ազգային պարկի ռեկրեացիոն գոտում, Դիլիջան քաղաքի վարչական սահմանում: ՊԵԿ-ը պարտավորվում է հողի հարկի չափով վարձավճար վճարել պետական բյուջեին, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ կառուցապատումից:

Նշենք, որ այդ տարածքի սահմաններում գտնվում է պատմության եւ մշակույթի հուշարձան հանդիսացող միջնադարյան գյուղատեղի, սակայն մշակույթի նախարարությունն առարկություն չի ներկայացրել:

news.am

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply