Շախմատի «Միկա» ակումբը հրապարակել է տղամարդկանց և կանանց թիմերի կազմերը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 18, 2009 12:36

Հոկտեմբերի 3-10-ը Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում կանցկացվի շախմատի Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Այդ ստուգատեսին լրջորեն են նախապատրաստվում շախմատի «Միկա» ակումբի ներկայացուցիչները: Արդեն հրապարակվել են այն խաղացողների անունները, ովքեր մեր երկիրը կներկայացնեն այդ ստուգատեսում: «Միկայի» տղամարդկանց հավաքականի կազմում հանդես կգան Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը, կանանց հավաքականի` Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին, Նինո Խուրցիձեն, Լիլիթ Գալոյանը:

Դիտվել է 930 անգամ:
Print Friendly

Leave a Reply