ԱՄՆ-ի արևմուտքում կործանվել են երկու ռազմական ուղղաթիռներ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 13, 2011 13:22
ԱՄՆ-ի արևմուտքում գտնվող Վաշինգտոն նահանգում ուսումնական վարժանքների ժամանակ կործանվել են երկու ռազմական ուղղաթիռներ: Զոհվել են չորս ամերիկյան զինվորականներ, երկուսը վիրավոր են: Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС ` հղում անելով «Սիեթլ թայմսին»:
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի, տեղական ժամանակով ժամը 21:15 :Ռազմական օբյեկտի մարզական պոլիգոնից, որը մոտ է գտնվում Վաշինգտոն նահանգի Տակոմա քաղաքին, այդ մասին հաղորդել է բազայի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Հարի Դենջերֆիլդը: Ավելի վաղ հաղորդվել է առնվազն մեկ ուղղաթիռի կործանման մասին : Նախնական տվյալներով զոհերի թիվը տատանվում է 4-8-ի միջև:






Facebook
Tweet This
Email This Post
