Գիտնականները լույս կսփռեն տիեզերքի առաջացման վրա /տեսանյութ/

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 13, 2011 12:42

Միջուկային ուսումնասիրությունների Եվրոպական  կենտրոնի գիտնականներն  այսօր ասուլիս կտան  Լոնդոնի թագավորական  ինստիտուտում: Նրանք մտադիր են ներկայացնել անորսալի մասնիկների փնտրման վերջին արդյունքները, որոնք հայտնի են  ինչպես Հիգսի բոզոն :

Նախնական տեղեկություններով, հավանականություն կա, որ ֆիզիկոսները,   եթե նույնիսկ դրա գոյությունը հաստատող  ապացույցներ չբերեն , ապա գոնե կասեն,  թե երբ և որտեղ այն կարելի է գտնել:

Գիտնականների կարծիքով , Հիգսի բոզոնը լույս կսփռի տիեզերքի առաջացման վրա և կբացատրի Մեծ պայթյունի տեսությունը: Բոզոնը սկսել են փնտրել դեռ տաս տարի առաջ:

Մեծ ադրոնային կոլայդերը  ներգրավելով  փորձերում`  հնարավոր եղավ նեղացնել փնտրելու շառավիղը, այնպես որ գիտական աշխարհը շունչը պահած սպասում է նորությունների, որոնք կկարողանան ամբողջովին փոխել տարրական  մասնիկների գոյության տեսությունը:

 

Դիտվել է 1408 անգամ:
Print Friendly

Leave a Reply