Մեր առաջատար ծանրորդուհիները` Մոսկվայում են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 13, 2011 12:22

Ծանրորդուհիներ՝ 63 կգ քաշային Մելինե Դալուզյանը և 75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը, Հայաստանի կանանց ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ուղևորվեցին  Մոսկվա, որտեղ հայ մարզուհիները տեղի բժշկական կենտրոններից մեկում բժշկական զննում կանցնեն: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը տեղեկացրեց, որ մեր բոլոր ծանրորդները, անկախ առողջական վիճակից, համապատասխան ստուգում են անցնելու, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև բուժման կուրս: Մասնավորապես,  Խուրշուդյանը, ձեռքի վնասվածքի հետ կապված, առայժմ որոշ խնդիրներ ունի:

Դիտվել է 1407 անգամ:
Print Friendly

Leave a Reply