Այրվել է «Արարատ» գինու գործարանի տանիքը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 13, 2011 12:10

Դեկտեմբերի 13-ին`ժամը 03.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի  մարզի Արարատ գյուղի Րաֆֆի փողոցի թիվ 19 հասցեում («Արարատ» ՍՊԸ գինու գործարան):

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ,ապա ելնելով հրդեհի բարդության աստիճանից`ևս երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.20-ին, մարվել`08.15-ին: Այրվել է գործարանի վարչական շենքի տանիքը` մոտ 700 քմ մակերեսով:

 

 

 

Դիտվել է 1238 անգամ:
Print Friendly

Leave a Reply