Էլինա Դանիելյանի խաղը չի ստացվում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 13, 2011 12:12

Չինաստանում ընթացող ինտելեկտուալ խաղերի փառատոնում ավարտվեց արագ շախմատի մրցաշարը: Հայաստանն այդ մրցաշարում ներկայացնող Էլինա Դանիելյանն անհաջող հանդես եկավ: 7 հնարավորից վաստակելով 1,5 միավոր, Էլինան 16 մասնակիցների մեջ եզրափակեց աղյուսակը: Բոլորից հաջող հանդես եկավ ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկը, որը վաստակեց 6 միավոր:

Արագ շախմատի մրցաշարի ավարտից հետո շախմատիստուհիները սկսեցին մրցավեճը կայծակնային խաղումՙ անցկացնելով առաջին 8 պարտիաները: Էլինա Դանիելյանը կրկին անհաջող է հանդես գալիս: Նա 8 հնարավորից վաստակած 2 միավորով ընթանում է նախավերջինՙ 15-րդ տեղում:

6,5 միավորով առաջատարն աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու Յիֆանն է:

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply