Հայտնի չէ՝ գերմանացի 18-ամյա ահաբեկչին ինչն է դրդել հարձակվել աշակերտների վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 18, 2009 16:36

Ջորջ Ռ.Գերմանացի 18-ամյա աշակերտի  զինված հարձակման հետևանքով 2 աղջիկ ծանր վնասվածքներ են ստացել. երեկ  18-ամյա երիտասարդը, զինված կացնով, երկու դանակներով ու պայթուցիկ նյութով լցված երեք շշերով, հարձակվել էր  իր դպրոցում սովորող մի քանի երեխաների վրա:

Մինչ ոստիկանությունը կձերբակալեր նրան, հանցագործ պատանին հասցրել էր վիրավորել 10 երեխայի:Մնացած 8 երեխաները ստացել են թեթև վնասվածքներ:

«CNN»-ը հաղորդում է, որ ահաբեկչին ոստիկանությունը ստիպված է եղել կրակել` ձերբակալելու համար:

Տղան, որի անունն արդեն հրապարակվել է ` Ջորջ Ռ.,  հարձակվել էր Անսբախի «Կարոլինում» գիմնազիայի վրա (Բավարիա նահանգ) երեկ առավոտյան: Գիմնազիան գտնվում է Նյուրեմբերգ քաղաքի մոտ. այնտեղ  սովորում են մոտ 700 երեխաներ:

Ոստիկանությունն ասել է, որ ահազանգը ստացվել է առավոտյան 8.35-ին:

Անչափահասը պայթուցիկ հեղուկներով լցված երկու շշերը տեղադրել էր երկու դասարաններում, որոնցից մեկում հրդեհ էր բռնկվել: «Նա նաև հարձակվել է մի քանի երեխաների վրա կացնով ու դանակներով»,-ասել է տեղի ոստիկանության աշխատակից Ուդո Դրեհերը:

Տուժած երեխաներին անմիջապես բժշկական օգնություն են ցույց տվել, և նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Թե ինչն է դրդել անչափահասին դիմել այդ քայլի, դեռևս հայտնի չէ:

Ոստիկանությունը` դպրոցի շենքի դիմացԱյս պատահարից 6 ամիս առաջ` մարտին, 17 տարեկան Թիմ Քրեշմերը կրակ էր բացել Ուինենդենի  իր դպրոցի աշակերտների ու դասատուների վրա ու սպանել  15 հոգու:

«BBC»-ի փոխանցմամբ` Գերմանիայում ամենաարյունալի  հարձակումը դպրոցի վրա եղել է 2002թ. , երբ Էրֆուրտ արևելյան քաղաքի դպրոցի աշակերտը սպանել էր 14 դասատուների, 2 աշակերտի և մի  ոստիկանի:

Դիտվել է 1592 անգամ:
Print Friendly

Leave a Reply