Լևոն Արոնյանը չարդարացրեց սպասելիքները
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | December 13, 2011 12:04
Լոնդոնում ավարտված շախմատի միջազգային գերմրցաշարի վերջին` 9-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև ֆիգուրներով, ոչ- ոքի խաղաց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ և վաստակած 9 միավորով Վիշվանաթհան Անանդի հետ միասին բաժանեց 5-6-րդ տեղերը: Կրամնիկը դարձավ մրցաշարի հաղթող` 16 միավոր: Իսկ Արոնյանն ընդհանուր առմամբ անհաջող մասնակցեց այս մրցաշարին:
Վերջին տուր մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.
Նակամուրա – Ադամս` 1 : 0
Մակշեյն – Անանդ` ½ : ½
Շորտ – Կարլսեն` ½ : ½
Աղյուսակ
| 1. | Կրամնիկ | 16 |
| 2. | Նակամուրա | 15 |
| 3. | Կարլսեն | 14 |
| 4. | Մակշեյն | 13 |
| 5. | Արոնյան | 9 |
| 6. | Անանդ | 9 |
| 7. | Շորտ | 6 |
| 8. | Հոուել | 4 |
| 9. | Ադամս | 3 |






Facebook
Tweet This
Email This Post
