Երկու չինացի են ձերբակալվել ցանցում բամբասանք տարածելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 13, 2011 11:50

Չինական Հունան նահանգի երկու բնակիչ ձերբակալվել է ցանցում ստահոդ լուրեր տարածելու համար: Այդ մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Նրանք ցանցում տարածել են, թե իբր հինգ հազար ոստիկան և ոստիկանության  հարյուր տրանսպորտային միջոցներ  դեկտեմբերի 6-ին Չանշա քաղաքում ուղեկցել են հարսանեկան կորտեջը: Իրենց ասածները հավաստի դարձնելու համար տղամարդիկ հրապարակել են տեսանյութ, որտեղ փողոցով անցնում է կորտեջը և ոստիկանների ամբոխը, հաղորդում է գործակալությունը:

Իրավապահների տվյալներով , հոլովակում պարզապես պատահական համընկնում է եղել. ոստիկանները վերադառնում էին մարզումներից և հենց այդ ժամանակ նրանց կողքով անցնում է  հարսանեկան կորտեջը: Կեղծ լուրեր տարածելու համար երիտասարդ տղամարդիկ բանտում կանցկացնեն հինգ օր:

Դեկտեմբերի սկզբին չինական իշխանությունները հայտարարեցին, որ միկրոբլոգերում տարածվող լուրերը «կոկաինից վատ են»: Միկրոբլոգերումգրանցվել  են 300 միլիոն չինացիներ, այն դեպքում, երբ Չինաստանում ընդամենը 485 միլիոն համացանց օգտագործող կա:

 

Դիտվել է 1401 անգամ:
Print Friendly

Leave a Reply