Մի բնակարանում հայտնաբերվել են երկու դիակ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 13, 2011 11:30

Դեկտեմբերի 12-ին`ժամը 14.52-ի տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Խ.Ստեփանյան փողոցի թիվ 19 շենքի 45-րդ բնակարանի բնակիչները չեն արձագանքում հեռա­խո­սի և դռան զան­գե­­րին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների ներկայությամբ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հայտնաբերվել է 1919 թվականին ծնված Հայկ  և 1931 թվականին ծնված Լուսիկ  Տրուզյանների դիակները:

 

Դիտվել է 1324 անգամ:
Print Friendly

Leave a Reply