Երեկ հինգ հետախուզվող են բռնել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 13, 2011 11:13
Դեկտեմբերի 12-ին, ժամը 08.15-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Բագրատունյաց փողոցից բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու, որը դեկտեմբերի 9-ից հետախուզվում էր Շենգավիթի վարչական շրջանի 1-ին ատյանի դատարանի կողմից:
***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 50-ամյա մի կին, որը դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ինքնիրավչության մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները    բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի, որը 2009 թ. դեկտեմբերի 8-ից ՌԴ Ստավրապոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.30-ին,  ոստիկանության ծառայողները Մոսկվա-Երևան   չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել Արտաշատ քաղաքի 48-ամյա մի բնակչուհու, որը հունվարի 21-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության  ծառայողները  Մալաթիայի գյուղմթերքների շուկայից բերման են ենթարկել 41-ամյա մի տղամարդու, որը դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով:

 

Դիտվել է 1100 անգամ:
Print Friendly

Leave a Reply