Պատահարներ Երևանում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 13, 2011 11:06
Դեկտեմբերի 12-ին, ժամը 9.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Պասսատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան փողոցում՝ Խ. Աբովյանի անվան հուշարձանի մոտ, վրաերթի է ենթարկել 38-ամյա մի կնոջ և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 10-ի սահմաններում, «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենան Տիչինայի փողոցում  շրջվել և բախվել  է ճամփեզրի հողաթմբին:
Վարորդը  վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 13-ին, ժամը 00.05-ին, Նալբանդյան փողոցում իրար են բախվել  «Տոյոտա»     և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի ուղևորը   մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply