Երկու ավտոպատահար.չորս զոհ ,երկու վիրավոր
ԱՌՈՂՋԱԿԱՆ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | December 13, 2011 0:39
Այսօր,ժամը 22.28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի ձորաղբյուր գյուղում նախնական տվյալներով տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատը և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով:Դեռևս չպարզված հանգամանքներում ծառին է բախվել “Մերսեդես” մակնիշի 19 SS 112 պետհամարանիշով ավտոմեքենան: 1977 թ. ծնված Վ.Թովմասյանը “1-03” շտապօգնության բրիգադի կողմից տեղափոխվել է “Սուրբ Գրգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն:
Այսօր,ժամը18.51-ԻՆ Երևանի “1-02” ծառայության հերթապահից ահազանգ է ստացվել,որ Գեղարքունիքի մարզի արեգունի-գեղամասար գյուղերի ավտոճանապարհին տեղի էունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան զոհեր և տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են “ՎԱԶ 2101” մակնիշի 35 ԼԼ 307 պետհամարանիշի և “Գազ 31” մակնիշի31 ԼՏ 710 պետհամարանիշի ավտոմեքենաները.կա 4 զոհ և մեկ վիրավոր:






Facebook
Tweet This
Email This Post
