“Նկարում եմ կոսմետիկայով”

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 12, 2011 20:37

Օրերս Երևանում կազմակերպված ցուցահանդես-վաճառքին մեծ աղմուկ բարձրացրեց մի աղջնակ, ով իրեն Նշանովնա է կոչում: Հիրավի ձեռնոց նետելով հայ նկարիչներին` Նշանովնան ներկայացնում էր մոտ 15 բավականին հետաքրքիր բովանդակության աշխատանքներ, որոնք նկարել է դեկորատիվ կոսմետիկայով: Այո, Նշանովնան արվեստի գործեր է ստեղծում կոսմետիկ տուշով, դիմափոշիով, շրթներկով, աչքի մատիտներով և կանացի դիմահարդարման այլ պարագաներով…Սա իսկական մարտահրավեր է հայ գեղարվեստի ավարդույթներին:

Միջոցառման հյուրերը գրավիչ նկարներով հրապուրված մոտենում էին այս երիտասարդ նկարչուհուն և ուղղակի ցնցվում, երբ լսում էին էպոտաժային հայտարարությունը. “Նկարում եմ կոսմետիկայով, որովհետև յուղաներկով նկարել չգիտեմ” : Անկասկած, համարձակ խոստովանություն, համարձակ բովանդակությամբ անկեղծ նկարներ…Այս հմայիչ նկարչուհին դեռ ասելիք ունի աշխարհին:

Կից ներկայացնում եմ Նշանովնայի աշխատանքներից մի քանիսի լուսանկարները, իսկ սկանդալային նկարչուհու պրոֆեսիոնալիզմի մասին

դատեք ինքներդ:

 

 

Դիտվել է 1588 անգամ:
Print Friendly

Leave a Reply