Կրծքավանդակից դուրս սրտով ծնված երեխան վիրահատությունից 2 շաբաթ անց մահացել է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 18, 2009 14:04

ob_1_abnormal_pentalogy_of_cantrell1Երեկ` բարդ վիրահատությունից 2 շաբաթ անց, Նոր Դելիում մահացել է 24-օրական երեխան, որի սիրտը գտնվում էր կրծքավանդակից դուրս:

«Մենք կորցրինք երեխային»,-ասել է սրտաբան-վիրաբույժ Ա.Կ.Բիսոյը, որը գլխավորել էր երեխայի վիրահատություոնը սեպտեմբերի 3-ին: Երեխան մահացել է արյան վարակումից, որն առաջացել է վիրահատությունից հետո:

Երեխան ծնվել էր օգոստոսի 25-ին և դեռևս անուն չուներ, նրան անվանում էին մոր անունով` «Վիբայի որդին»: Նա ծնվել էր կեսարյան հատումով Հնդկաստանի ու Նեպալի սահմանի մոտ գտնվող Բիհար նահանգում: Մայրը մնացել էր գյուղում, մինչդեռ հայրը` 24-ամյա Չանդեր Մաջին« 1100կմ ճանապարհ էր կտրել-անցել, որպեսզի երեխային հասցներ հիվանդանոց:

Փոքրիկը ճանապարհին սուր արյան վարակում էր ստացել: Բժիշկները փոխել էին վարակված արյունն ու ծածկել կրծքավանդակից դուրս գտնվող սիրտը սինթետիկ մատերիալով. այս երևույթը միջազգային բժշկական տերմինով կոչվում է «ectopia cordis»: Նման դեպքերում երեխայի արգանդային ձևավորման շրջանում կրծքավանդակը չի կարողանում փակվել և սիրտը դուրս է մնում:

Երեխան 10 օրական էր, երբ բժիշկները վիրահատության միջոցով դուրս եկած սիրտը տեղադրեցին երեխայի կրծքավանդակի մեջ: Վիրահատությունը նախատեսված էր անել 1.5 ժամում, սակայն այն տևել է 3,5 ժամ: Վիրաբույժները ստիպված են եղել տեղափոխել երեխայի թոքերն ու լյարդը` կրծքավանդակում սրտի տեղ բացելու համար:

artsurgeryaiims1Բիսոյն ասել է, որ այսպիսի դեպք պատահում է 1 միլիոն նորածիններից 5-ի հետ: Բժիշկները զարմացել էին, թե ինչպես է այդքանից հետո երեխան կենդանի մնացել:

Հնդկաստանի Բժշկական գիտությունների ինստիտուտի սրտաբանվիրաբույժ վիրահատել էր փոքրիկին 13 հոգանոց մասնագետների խմբով: Վիրահատության ծախսերը հոգացել էր Բժշկական գիտությունների ինստիտուտը:

Նման վիրահատություն արվել է նաև 2006թ. ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում. բժիշկները վիրահատել են Նասիմ Հասնիին, որը նույնպես ծնվել էր կրծքավանդակից դուրս սրտով:

Դիտվել է 2322 անգամ:
Print Friendly

Leave a Reply