Իրանական գործարանի պայթյունից զոհվել են արտասահմանցիներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 12, 2011 20:13

Իրանի մետալուրգիական գործարանի պայթյունի հետևանքով զոհվել են մի քանի արտասահմանցի, հաղորդում է  IRNA-ն:

Գործակալության տվյալների համաձայն, Յազդ նահանգում  տեղի ունեցած պայթյունից զոհվել են յոթ հոգի և 12-ը `վիրավորվել են: Նահամգապետ Ազիզոլի Սեյֆին ասում է, որ դեպքը  պատահել է երեկ երեկոյան:

Ոչ Քաղաքցիությունը և ոչ էլ զոհվածների ճշգրիտ թեվը Սեյֆին չի հստակեցրել: Նա նաև չի ասել, կան արդյոք այլ երկրների քաղաքացիներ վիրավորների մեջ:

Ինչպիսի աշխատանքներ  էին  կատարվում ձեռնարկությունում իրանական ԶԼՄ-ները չեն հաղորդում: Սակայն 2003թ. երկրի իշխանությունները խոստացել էին նահանգում բացել մի քանի ուրանի աղբյուրներ`Իրանի միջուկային արդյունաբերությունն ապահովելու համար սեփական հումքով:

Վերջին ժամանակները իրանյան մի շարք ստրատեգիական օբյեկտներում անբացատրելի պայթյուններ են եղել: Նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ Իսպահան քաղաքի պայթյունը, որտեղ գտնվում է ուրանի հարստացման գործարանը: Նոյեմբերի 12-ին Թեհրանի մոտ պայթեց նորագույն բալիստիկ հրթեռ, որը պատրաստվում էր փորձարկման: Արդյունքում զոհվեց գեներալ Հասան Մոհադամը, ով պատասխանատու էր երկրի հրթիռային ծրագրի համար:

 

Դիտվել է 1346 անգամ:
Print Friendly

Leave a Reply