Վերջին 9 տարում 1500-ից ավելի օտարերկրյա քաղաքացի Հայաստանում ապաստան է հայցել

ՄԱՐԴԻԿ | | June 10, 2009 11:49

eganyan1«Իրաքից ժամանած փախստականների համար ժամանակավոր կեցության ստեղծում» ծրագրի շրջանակներում արդեն 35 իրաքահայ Հայաստանում բնակարան է ստացել: Ծրագիրն իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալությունը: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրել է գործակալության պետ Գագիկ Եգանյանը, դեռեւս նախորդ տարի

Մասիսի տարածաշրջանի Դարբնիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից տրամադրվել էր չօգտագործվող շենք, որը ՄԱԿի կողմից վերանորոգվել է, ապա սկսվել բնակարանների վերաբաշխման գործընթացը. շենքը նախատեսված է 47 ընտանիքի համար:

Այդ բնակարանները համարվում են սոցիալական եւ սեփականաշնորհման ենթակա չեն: Իրաքահայերի համար տարածք է տրամադրվել նաեւ Նոր Նորք համայնքի Մոլդովական 75 հասցեում գտնվող հանրակացարանում, որի մեկ հարկը նույնպես վերանորոգվել է: Այն նախատեսված է 22 առավել կարիքավոր ընտանիքների համար:

Եգանյանի խոսքով` 2000թից փախստականի եւ ժամանակավոր ապաստանի կարգավիճակ ստանալու համար գործակալություն են դիմել 1500-ից ավելի օտարերկրյա քաղաքացիներ Իրաքից, Իսրայելից, Լիբանանից. առավել շատ են իրաքցիների դիմումները: Վերջիններիս թիվը տարեցտարի ավելանում է: Նրանք հիմնականում ազգությամբ հայեր են, սակայն կան նաև արաբներ: «Թե ինչ ազգի ներկայացուցիչներ են մեզ դիմում, դա էական չէ: Համապատասխան կառույցները օրենքի շրջանակներում աշխատում են բոլորի հետ և հնարավորության սահմաններում աջակցում»,-ասել է Եգանյանը:

Դիտվել է 1080 անգամ:
Print Friendly

Leave a Reply