Փոստի աշխատակցուհին գողերից փրկել է միլիոն ռուբլի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 12, 2011 17:12

Մոսկվայի հարավ -արևմուտքի փոստային բաժանմունքի աշխատակցուհին  գողերից փրկել է մոտ մեկ միլիոն ռուբլի: Հանցագործները կարողացել են հափշտակել միայն 50 հազար ռուբլի`դրամարկղից: Հաղորդում է “Интерфакс”-ը:

Իրավապահ մարմինների աղբյուրի համաձայն , 393 փոստային բաժանմունքի  վրա հարձակումը կատարվել է Ճարտարապետ Վլասովի փողոցի վրա , այսօր առավոտյան: Դիմակավոր երկու  ավազակները հասցրել են վիրավորել փոստի աշխատակցուհուն տրավմատիկ ատրճանակից:

Հանցագործները պահանջել են իրենց տալ ամբողջ կանխիկ գումարը: Վիրավոր կինը շփոթվել է և հավաքել դրամարկղի ոչ մեծ գումարը, միևնույն ժամանակ մեջքով ծածկել մեկ միլիոն ռուբլով պարկը, որը հարձակումից մի քանի րոպե առաջ բերել էին ինկոսատորները:

Աղբյուրի տվյալների համաձայն տուժածը վիրավոր է ձեռքից և կյանքին վտանգ չի սպառնում:Սակայն  Life News-ը հաղորդում է , որ կինը վիրավորվել է կրծքից և տեղափոխվել հիվանդանոց:  Պարբերականը նշում է , որ գողերից տուժել է  փոստի տնօրեն Անաստասիա Օռլովան : Արևմտյան  ներքին գործերի վարչությունից  հաստատել են նրան հոսպիտալացնելը, հաղորդում է  РИА Новости -ին:

Այդ ընթացքում  ИТАР-ТАСС-ը հաղորդում է , որ տրավմատիկ ատրճանակից  վիրավորվել են երկու կին ` բաժնի վարիչը և  գանձապահը: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Դիտվել է 1424 անգամ:
Print Friendly

Leave a Reply