Ջոդի Ֆոստերի հայրը դատապարտվել է հինգ տարվա բանտարկության

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 12, 2011 16:50

Հոլիվուդի դերասանուհի Ջոդի Ֆոստերի հայրը Լոս-Անջելեսի դատարանի կողմից դատապարտվել է հինգ տարի ազատազրկման , այս մասին հաղորդում է  Agence France-Presse :

89-ամյա Լյուցիուս Ֆիշեր Ֆոստեր  3-րդը  (Lucius Fisher Foster III), ինչպես հետաքննությունն է պարզել , կնքել է ավելի քան 20 ներդրումային պայմանագիր Սան -Ֆերնանդոյի դաշտավայրում` Լոս-Անջելեսի մոտ , բնակելի տներ  կառուցելու համար:  Յուրաքանչյուր պայմանագիր ստորագրելու համար նա 5 հազար դոլար կանխավճար է վերցրել, բայց այդպես էլ ոչ մի տուն չի կառուցվել:

Առաջադրված մեղադրանքների քանակի համար Լյուցիուս Ֆիշեր Ֆոստեր  3-րդին սպառնում էր ազատազրկում մինչև 25 տարի, բայց դատարանը սահմանափակվել է ավելի մեղմ պատժով:

Ջոդի Ֆոստերի  հայրը նրա մորից բաժանվել է , երբ ապագա դերասանուհին եղել է երեք տարեկան: Նա աղջկա դաստիարակությանը չի մասնակցել: Հետաքննության ժամանակ պարզվել է , որ Լյուցիուս Ֆիշեր Ֆոստեր  3-րդը  բանակցությունների ժամանակ իր հաճախորդների մոտ իր հայտնի դստեր անունն է օգտագործել:  Ջոդի Ֆոստերի մամուլի գրասենյակը   հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ  դատական գործընթացի և դատավճռի հետ կապված:

Ջոդի Ֆոստերը ծնվել է 1962թ. Լոս -Անջելոսում, նա  կրկնակի օսկարակիր  է լավագույն կնոջ դերի համար` «Մեղադրյալները »  և «Գառների լռությունը» ֆիլմերում: Ընդհանուր առմամբ Ֆոստերը խաղացել է ավելի քան 40 ֆիլմում: Բացի դրանից, Ֆոստերը զբաղվում է ռեժիսորությամբ:

 

Դիտվել է 1453 անգամ:
Print Friendly

Leave a Reply