Իսրայելը փակել է Երուսաղեմի գլխավոր մզկիթի մուտքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 12, 2011 17:43

Երուսաղեմի իշխանությունները դեկտեմբերի 12-ին անվտանգության նկատառումներից ելնելով փակել են «Ալ-Ակսա»  մզկիթի մուտքը, որը գտնվում է Մուհրաբի փայտե կամուրջի մոտ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով http://www.afp.com/-ը:

Իշխանությունները որոշել են փակել փայտե կամուրջը, քանի որ դրա միջոցով անտառային հրդեհները ավելի հեշտ կհասնեն մզկիթին, եւ այն կարող է այրվել: Զբոսաշրջիկներին դեպի Երուսաղեմի գլխավոր մզկիթ տանող փայտե կամուրջը փակելուց հետո այն կծառայի միայն ծառայողական անզնակազմին: Իշխանությունները վաղուց էին ուզում փակել փայտե կամուրջը, որը կառուցվել էր 2004 թ-ին, սակայն ոչ միայն Պաղեստինի, այլեւ հարեւան պետությունների մահմեդականները բողոքի մեծ ալիք են բարձրացրել դրա վերաբերյալ: 2011 թ-ին իշխանությունները հայտարարեցին Մուհրաբի կամուրջի անհապաղ փակման մասին, սակայն վարչապետ Բենյամին Նետանիյագուն արգելեց քանդել կամուրջը:

 

Դիտվել է 1083 անգամ:
Print Friendly

Leave a Reply