Google -ը գաղտնազերծել է Նևադայում ԿՀՎ-ի պոլիգոնը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 12, 2011 15:51

ԱՄՆ-ի Նևադայում գտնվող գաղտնի բազաների լուսանկարները  դարձել են հանրության սեփականությունը` շնորհիվ   Google ընկերության: Ամերիկյան Fox News  հեռուստատեսությունը հաղորդում է, որ Յուկա -Լեյքի  ավիաբազան նախատեսված է  նորագույն  անօդաչու սարքերի  փորձարկման համար: Լուսանկարները կատարել են մոտ մեկ տարի առաջ:

Օդանավակայանում տեղակայված են  չորս  անգարներ, որոնք ենթադրաբար  տեղավորում են մինչև 15 անօդաչու սարք:  Թղթակիցների տեղեկությունների համաձայն , Նևադայի բազայում կարող  են ի կատար ածվել   ԱՄՆ-ի ԿՀՎ-ն տեխնիկայի փորձարկումները:

Google  ընկերությունը  բացատրություն չի տալիս: Նախկինում  էլ  ցանց  արդեն ներթափանցել էին ռազմական բազաների լուսանկարներ:

Երեք տարի առաջ Պենտագոնը դիմել էր Google -ի ներկայացուցիչներին  Սեմ Հյուստոնի բերդի պատկերները չհրապարակելու խնդրանքով, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի հինգերորդ բանակի շտաբը:

 

Դիտվել է 1480 անգամ:
Print Friendly

Leave a Reply